Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Նիկոլ Փաշինյան․ ԱՄՆ-ը պետք է բացատրի՝ F-16-ները տրամադրվում են խաղաղ բնակչությա՞նը ռմբակոծելու համար

Նիկոլ Փաշինյան․ ԱՄՆ-ը պետք է բացատրի՝ F-16-ները տրամադրվում են խաղաղ բնակչությա՞նը ռմբակոծելու համար
05.10.2020 | 20:49

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենի հետ հինգշաբթի օրը հեռախոսազրույցի ժամանակ մի նուրբ հարց է բարձրացրել՝ ինչո՞ւ ԱՄՆ-ը ոչինչ չի անում ամերիկյան արտադրության F-16 ռազմական ինքնաթիռների կիրառումը հայերի դեմ թույլ չտալու համար», - գրում է The New York Times-ը։

«ԱՄՆ-ը պետք է բացատրի՝ F-16-ները տրամադրում է խաղաղ գյուղերն ու խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար», - The New York Times-ին հեռախոսային հարցազրույցում ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդականը «լսել և ընդունել է իր մտահոգությունները»։ Օ'Բրայենը խոստացել է հեռախոսազրույց կազմակերպել ՀՀ վարչապետի և ԱՄՆ-ի նախագահի միջև։
The New York Times-ի տեղեկություններով՝ այդ հեռախոսազրույցը չի կայացել, Փաշինյանի և Օ'Բրայենի հեռախոսազրույցից մի քանի ժամ անց Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսով է վարակված։ «Պարոն Թրամփի առողջական խնդիրները, սակայն, միայն ընդգծեցին, թե որքան օտարված է նրա վարչակազմը դիվանագիտական հեշտ հաղթանակներ չխոստացող այս հակամարտությունից». - գրում է թերթը։ The New York Times-ի հոդվածագիրը վարչապետ Փաշինյանին հստակ հարցադրում է ուղղել՝ Հայաստանը խնդրի խաղաղ կարգավորման շրջանակներում պատրաստ է ադրբեջանական որևէ տարածք վերադարձնել։ Դրան ի պատասխան` Փաշինյանն ասել է, թե այդ հարցի հասցեատերը ոչ թե ինքն է, այլ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը։ Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ սեպտեմբերի 27-ին, ամիսների լարվածությունից հետո սկիզբ առած մարտական գործողությունները «գոյաբանական սպառնալիք են նախևառաջ Թուրքիայի դերակատարության պատճառով, որն Առաջին համաշխարհայինի ավարտին մեկուկես միլիոն հայ ոչնչացրած Օսմանյան կայսրության հաջորդն է», - մեջբերում է The New York Times-ը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ Կոնգրեսը, ինչպես շատ պետություններ 1915-ի սպանդը ցեղասպանություն են որակում՝ մի պնդում, որ Թուրքիան կտրականապես մերժում է։ Վարչապետ Փաշինյանը նաև նշել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խնդիրը ուժով լուծելու վաղեմի հուսյեր ուներ, սակայն վերջին հարձակումը ձեռնարկելու հարցում Բաքվին քաջալերողի դերում հանդես է եկել Թուրքիան։ «Սա Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ կիրառված ցեղասպանական քաղաքականության շարունակությունն է», - նշել է վարչապետը՝ հիշեցնելով Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների և ահաբեկիչների Ադրբեջան տեղափոխման մասին, որոնք պետք է ուժեղացնեին ադրբեջանական բանակի ցամաքային ստորաբաժանումները։ «Նկարագրելով քրիստոնյա Հայաստանի և մահմեդական Ադրբեջանի միջև ծավալված ղարաբաղյան հակամարտությունը որպես «քաղաքակրթական ճակատ»՝ պարոն Փաշինյանը նշում է, որ կոնֆլիկտը «տարածքների համար չէ, խաղադրույքները շատ ավելի կարևոր են և բարձր», - նշում է The New York Times-ը։ «Հայաստանը Հարավային Կովկասում վերջին խոչընդոտն է Թուրքիայի՝ դեպի հյուսիս, հարավ և արևելք տարածման ճանապարհին», - Նիկոլ Փաշինյանի խոսքերն է մեջբերում պարբերականը։

Դիտվել է՝ 1171

Մեկնաբանություններ